24 Հոտ
2024
10.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստանում ստեղծված վիճակը

Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստանում ստեղծված վիճակը

Այսօր, հոկտեմբերի 24-ին, ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

«Դեսպանի խնդրանքով նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին։ Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսևորած անկեղծ և սկզբունքային աջակցության համար։

Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության եւ ժողովրդի տածած ջերմ բարեկամական զգացմունքներին, Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության և Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց և խորհրդանշական պետական արարողությունները»,-գրել է Մուսինյանը։