Փաշինյանը քաղաքականապես բավականին կախված է Ալիևից. Զատուլին
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է Մոսկվայում Փաշինյան- Ալիև հանդիպմանը:
«Այո՛, նման հանդիպումներ շատ են եղել, սակայն արդյունք չի եղել: Փաշինյանը քաղաքականապես բավականին կախված է Ալիևից: Այսօր Ալիևի և Ադրբեջանի համար լավագույն տարբերակը ՀՀ վարչապետի պաշտոնում Փաշինյանի լինելն է: Ցանկացած ուրիշն ավելի խնդրահարույց կլիեր Ադրբեջանի համար», – նշել է Զատուլինը՝ հավելելով, որ դա որոշակիորեն ձեռնտու է նաև Փաշինյանին, քանի որ Ադրբեջանը ցանկանում է, որ ՀՀ-ում իշխանության ղեկին լինի հենց Փաշինյանը:
Ըստ Զատուլինի՝ շատ բան կախված կլինի նաև նրանից, թե ինչ պահանջներ կդնեն ՀՀ վարչապետի նոր ընկերներն Արևմուտքում: Արդյո՞ք նրանց համար սկզբունքային կլինի, որ հաշտության պայմանագիրը չստորագրվի Մոսկվայում: Վերջինս էլ կամրապնդի իր դիրքերը Հարավային Կովկասում, եթե կողմերը պայմանագիրը ստորագրեն Մոսկվայում: