23 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքով․ Արշակ Կարապետյան

ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքով․ Արշակ Կարապետյան


ՀՀ կառավարությունն է խնդրել Ադրբեջանին՝ ձերբակալել Ռուբեն Վարդանյանին: Այս մասին  հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար,
ՀՀ ԳՇ հետախուզության վարչության երկարամյա ղեկավար Արշակ Կարապետյանը։

«Ստույգ գիտեմ, որ հենց ՀՀ կառավարության
ղեկավարն է՝ մտահոգված իր աթոռը պահելով, դիմել է Ադրբեջանին՝ հայ ժողովրդի արժանի
զավակ Ռուբեն Վարդանյանին   ձերբակալելու  խնդրանքով: Մի խումբ դիլետանտներից ու վախկոտներից
կազմված մեր կառավարությունը, որը կարող է խիստ լինել միայն մեր ժողովրդի հետ, դեմքով
ասֆալտին պառկեցնել մեր ժողորդին, կառավարությունը,որ բաղկացած է մի խումբ վախկոտներից,  խոսում է անվտանգության, անկախության ու խաղաղ ապագայի մասին՝ հույսը դնելով
դահիճի ողորմության վրա»,- հայտարարել է Կարապետյանը: