Այսօր ընտրությունը անաստվածության և հոգևորության միջև է. Վրաստանի խորհրդարանի խոսնակ
Վրաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններին քվեարկել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Ինքնին, «Վրացական երազանքը» միակ ընտրությունն է, որն այսօր ունի վրաց ժողովուրդը, քանի որ այսօր ընտրությունը չարի և բարու միջև է, այսօր ընտրությունը անաստվածության և հոգևորության միջև է, այսօր մենք այնպիսի ընտրության առջև ենք, ինչպիսին մեր ժողովուրդը հազվադեպ է բախվում»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։