26 Հոտ
2024
15.2° c ԵՐԵՎԱՆ
13.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը 26-27-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Երևան քաղաքում հոկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։