29 Դեկ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը չի հաստատում իսրայելական հարվածի հետևանքով իր տարածքում 20 կետերի ոչնչացման մասին տեղեկությունը․ Ոսկանյան

Իրանը չի հաստատում իսրայելական հարվածի հետևանքով իր տարածքում 20 կետերի ոչնչացման մասին տեղեկությունը․ Ոսկանյան

Այս գիշեր իսրայելական օդուժի հարվածներն Իրանի ուղղությամբ, ըստ պաշտոնական Թեհրանի, իրականացվել են Թեհրան և ծայր հարավարևմտյան Խուժաստան ու Իլամ նահանգներում գտնվող ռազմական նշանակության օբյեկտների վրա՝ առանց իրանական օդային տարածք ներխուժման. Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանական կողմը չի հաստատում պաշտոնական Թել-Ավիվի պնդումը 20 թիրախի խոցման վերաբերյալ՝ նշելով, որ ունեցել է «սահմանափակ վնասներ»։

Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ մոտ մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող այս երկրի բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», որ տեղի է ունեցել որևէ հարձակում։

Գործողության վերաբերյալ տեղեկատվության և ապատեղեկատվության հոսքերը միախառնված են, պարզ է սակայն, որ քարոզչական տիրույթում վստահելի «տպավորիչ» կադրեր դեռևս չկան»,- գրել է նա։