Իրանում տասը սահմանապահ է զոհվել
Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով տասը սահմանապահ է սպանվել․ հայտնում է Իրանի ՆԳՆ-ն։ Ավելի վաղ ուստիկանության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իրանի հարավ-արևելքում՝ Սիստան և Բելուջեստան նահանգի Թաֆթան շրջանում, ոստիկանության պարեկը փոխրհրաձգության մեջ է մտել մի խումբ զինված մարդկանց հետ։
«Տաֆտանի շրջանում տրանսպորտային մայրուղու վրա 10 սահմանապահների զոհվելուց հետո ՆԳ նախարարը կարգադրել է ոստիկանության հրամանատարներից և ՆԳՆ պաշտոնյաներից կազմված խմբին շտապ հետաքննել դեպքի հանգամանքները»,- ասված է Իրանի ՆԳՆ հայտարարության մեջ։