Հավաքական Արևմուտքը սառը պատերազմ էր վարում վրաց ժողովրդի դեմ. վրացի քաղաքագետ
Հավաքական արևմուտքը ընտրություններից առաջ «սառը պատերազմ» էր վարում վրաց ժողովրդի դեմ: Այս մասին SputnikGeorgia-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Մայա Նիկոլեիշվիլին:
«Կոլեկտիվ նեոլիբերալ Արևմուտքը պայքարում էր վրաց ժողովրդի և “Վրացական երազանքի” դեմ, քանի որ «Վրացական երազանքը» ներկայացնում էր վրաց ժողովրդի մեծամասնությունը, և դա ապացուցվեց ընտրություններով», – ասել է նա:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը ընկել է վիրտուալ աշխարհ, որտեղ ցանկալին ընդունվում է որպես իրականություն, բայց նրանք չեն կարողացել խաբել Վրաստանի բնակիչներին:
«Ընդդիմությունը այլևս ոչ մի մեծ բան չի կարող ցույց տալ: Նրանք միայն անպատասխանատու արարքներ են անում, բայց նոր ոչինչ չեն առաջարկում՝ պարզապես վազելու են փողոցներով, գոռալու, աղաղակելու և պայքարելու խորհրդարանի դռների դիմաց», – եզրափակել է Նիկոլեիշվիլին։