26 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրացական «Հանուն փոփոխությունների» կոալիցիան հրաժարվում է պատգամավորական մանդատներից

Վրացական «Հանուն փոփոխությունների» կոալիցիան հրաժարվում է պատգամավորական մանդատներից

Վրացական «Հանուն փոփոխությունների» կոալիցիան հրաժարվում է պատգամավորական մանդատներից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կոալիցիայի առաջին համար Նանա Մալաշխիան։

Նա նշել է, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծվել են, «հետևաբար արդյունքները ոչ լեգիտիմ են»։

«Մենք հրաժարվում ենք մեր մանդատներից»,- ասել է Մալաշխիան «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի ամբողջ առաջին 20-յակի   անունից։