29 Դեկ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հոկտեմբերի 27-ից 25 տարի անց քրեական գործը վերաբացվել է․ ի՞նչ ունենք 25 տարի անց

Հոկտեմբերի 27-ից 25 տարի անց քրեական գործը վերաբացվել է․ ի՞նչ ունենք 25 տարի անց

Վեց տարի առաջ հոկտեմբերի 27 և մարտի մեկ բացահայտել էին խոստանում քպ-ականները։ Եթե մարտի մեկի գործով փորձեցին մարդկանց կալանավորել կամ բանտ ուղարկել, ապա Հոկտեմբերի 27-ի գործով սայլը տեղից չշարժվեց։ Միայն այսօր՝ ահակբեկչության 25-րդ տարելիցի օրը ՀՀ դատախազությունը հայտարարություն տարածեց, որտեղ ներկայացրեց՝ ինչ գործողություններ են իրականացվել Հոկտեմբերի 27-ի գործով։
2019 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը վերսկսել է 2004 թվականին կարճված քրեական գործը՝ տուժող Անահիտ Բախշյանի և նրա ներկայացուցչի՝ դատախազին հասցեագրված բողոքի հիման վրա։ Անահիտ Բախշյանն ահաբեկչության հետևանքով մահացած Յուրի Բախշյանի կինն է։ Վերսկսված քննության ընթացքում ցմահ դատապարտյալ և ոճրագործության գլխավոր դերակատար Նաիրի Հունանյանը հարցաքննվել է և տվել ցուցմունքներ դեպքի հանգամանքների վերաբերյալ: ​Քննության ընթացքում հարցաքննվել են նաև ահաբեկչական խմբի անդամներ, դատապարտյալներ Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը, որը մահացել է այս տարվա օգոստոսին։ Մինչ Կնյազյանի մահը, բանտում  ավելի վաղ մահացել էին այս գործով ցմահ ազատազրկված ևս երեք ահաբեկիչ։ Մանրամասները՝ տեսանյութում։