26 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային դիտորդները ճանաչել են Վրաստանում ընտրությունների լեգիտիմությունը. Կոբախիձե

Միջազգային դիտորդները ճանաչել են Վրաստանում ընտրությունների լեգիտիմությունը. Կոբախիձե

Միջազգային առաքելությունների դիտորդներն ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ Վրաստանում հարցեր չունեն, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«ԵԱՀԿ դիտորդները նշել են, որ Վրաստանում ընտրությունները մրցակցային էին, և նրանց հայտարարությունները շատ տրամաբանական են: Նրանք օգտագործեցին որոշակի տերմիններ՝ անդրադառնալով նախընտրական ընտրված կառավարությանը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ դիտորդները ճանաչել են ընտրությունները»,- ասել է Կոբախիձեն:

Նրա խոսքով, ընտրությունները կայացել են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շուտով կներկայացնի քվեարկության վերջնական արդյունքները, և երկիրը կշարունակի իր զարգացումը: