
«Զարգացած» Բաքուն կրկին կարող է հայտնվել անձևաջրերի տակ՝ պոմպային համակարգերի բացակայության պատճառով
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հորդառատ անձրև է սկսվել։ Ճանապարհների զգալի մասը լցվել է ջրով։ Քաղաքային ծառայությունները պատրաստվել են «պաշտպանել» ճանապարհային թունելները, որտեղ ջրի պոմպային համակարգերը բացակայում են կամ չեն աշխատում:
Մի քանի օր առաջ նույն տեղատարափ անձրևների հետևանքով հեղեղվել են մեքենաները և երկու մարդ մահացել է։