
Գռեհիկ հռետորիկա և ռասիզմի դրսևորում՝ ընդդեմ Հարիսի․ Թրամփը Նյու Յորքում էր
Սա ժամացային որևէ հաղորդման նկարահանում չէ, քաղաքական հանրահավաք է: Թրամփն էր Նյու Յորքում, ընտրողների սրտերն էր շահում: Ամբոխի ծափահարությունների ներքո Նյու Յորքի Մադիսոն Սքվեր Գարդենում երեկ հավաքվել էին Թրամփի կողմնակիցները՝ լսելու իրենց առաջնորդի խոսքերը: Ելույթ ունեցան նաև մի շարք հանրահայտ քաղաքական գործիչներ, ովքեր խոսեցին ամերիկյան արժեքների պաշտպանության մասին, իսկ Թրամփը կրկին ընդգծեց իր ‘America First’ ծրագրի կարևորությունը, ոգևորելով իր աջակիցներին:
Թրամփը ամերիկացիների մոտ դրոշակ է դարձրել միգրատներին: Այս անգամ էլ ասել է թե ներգաղթյալները «գրավել են» քաղաքը, և այդ հարցերն են խոչընդոտում քաղաքի բնակիչների բնականոն կյանքին։ Դրանից զատ՝ նյու յորքցիների մոտ խոսել է իրենց սրտից, մատնանշելով քաղաքային խնդիրները՝ ինչպիսն է կառավարումը, հանցավորությունը և իհարկե միգրացիոն խնդիրները: