24 Փտր
2025
-1.8° c ԵՐԵՎԱՆ
-3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել. դատախազություն

Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել. դատախազություն

Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 486–րդ հոդվածի առաջին մասով (երկու դրվագ):

«Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)՝ կապված Քյարամյանի՝ միջնորդությունների վերաբերյալ արված հայտարարությունների հետ»,- ասել են դատախազությունից: