Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստը. իսպանացի Ռոդրին՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Իսպանացի կիսապաշտպան Ռոդրին դարձավ «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ առաջին խաղացողը, որը նվաճեց «Ոսկե գնդակը»:
Բացի այդ, Ռոդրին առաջին իսպանացին է, որը նվաճել է «Ոսկե գնդակը» Լուիս Սուարես Միրամոնտեսից հետո (1960 թ.), և Պրեմիեր լիգայի առաջին խաղացողն է, որը նվաճել է մրցանակը Կրիշտիանու Ռոնալդուից հետո (2008):
Ֆրանսիական France Football-ի վարկածով նախորդ աշխարհի լավագույն 5 լավագույն ֆուտբոլիստներն են երկրորդ տեղ՝ Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ), երրորդ տեղ՝ Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ), չորրորդ տեղ՝ Դանիել Կարվախալ (Ռեալ Մադրիդ), հինգերորդ տեղ՝ Էրլինգ Հալանդ (Մանչեսթեր Սիթի):