27 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատական հայց՝ McDonald’s-ի դեմ

Դատական հայց՝ McDonald’s-ի դեմ

McDonald’s արագ սննդի ցանցի բուրգերներում աղիքային վարակի հայտնաբերումից հետո Չիկագոյի դաշնային դատարանում խմբային հայց է ներկայացվել․ հայտնում է Reuters-ը։ Սպառողները դժգոհություններ են հայտնել հոկտեմբերին սնդդի ցանցեր այցելելուց հետո։

Մարդիկ պահանջում են փոխհատուցել իրենց կրած վնասները, չափը չի նշվում, սակայն այն չի գերազանցում 5 միլիոն դոլարը։ Ըստ արձանագրված դեպքերի՝ վարակվել է 49 մարդ, մեկը մահացել է։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ-ում աղիքային զանգվածային թունավորումների դեպքեր էին գրանցվել McDonald’s-ից օգտվելուց հետո։