Իրանը պատրաստ է նպաստել կովկասյան տարածաշրջանում լարվածության
թուլացմանը․ այս մասին գեներալ Բաղերին ասել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, գրում է mehrnews.com-ը։
«Այս տարածաշրջանում լարվածության շարունակումը չի բխում Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի
մյուս երկրների շահերից։ Կոչ ենք անում միջոցներ
ձեռնարկել տարածաշրջանում վեճերը լուծելու ու լարվածությունը թուլացնելու համար»,-նշել
է նա հավելելով՝ որ որևէ երկրի պաշտպանունակության
բարելավման հետևում չպետք է լինի որևէ ագրեսիվ նպատակ կամ մտադրությունը։
Զինվորականի խոսքով՝ արտատարածաշրջանային ուժերի առկայությունը անկայունություն կառաջացնի տարածաշրջանում։
«Տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը բխում են բոլոր երկրների շահերից, և տարածաշրջանի
անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները, իսկ արտատարածաշրջանային ուժերի
ներկայությունը հակասում է տարածաշրջանի խաղաղությանը»,- նշել է նա։