ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի կողմից ձերբակալված արցախցի պաշտոնյաների մասին հայտարարություն է տարածել
ՀՀ արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից
Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի,
Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։
«Չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների
հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում
խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին,
Ադրբեջանի իրավապահ մարմինները շարունակում են կամայական ձերբակալությունները»,-ասված
է ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը կձեռնարկի բոլոր հնարավոր
քայլերը՝ ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ
թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։
«Նաև կոչ ենք անում միջազգային գործընկերներին հետամուտ լինել մինչ
օրս Ադրբեջանին ուղղված բոլոր՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության
վերաբերյալ իրենց ուղերձներին և խնդիրը հասցեագրել թե´ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների
տիրույթում, թե´ տարբեր միջազգային ատյաններում»,-ասել է ԱԳՆ-ից։