Հայաստանում որոշումները կայացվում են առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու․ Զախարովա
Հայաստանում վերջնական որոշումներ իրականացնելու հարցում հաշվի
չի առնվում ժողովրդի կարծիքը․ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան։
«Որոշումներ են կայացվում, որոնք համազգային նշանակություն ունեն
ոչ միայն այսօրվա կտրվածքով, այլև ժողովրդի պատմության ընթացքի համար։ Նրանք որոշումներ
են են կայացնում առաանց հասարակության կարծիքը հաշվի առնելու»,-ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների գործունեությունը
հակասում է այն ամենին, ինչ խոստացվել է ընտրությունից առաջ։