26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն և Ճապոնիան պաշտպանական գործընկերության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

ԵՄ-ն և Ճապոնիան պաշտպանական գործընկերության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

Եվրամիությունը և Ճապոնիան ռազմավարական, անվտանգության և պաշտպանական ոլորտում գործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը Տոկիոյում տեղի ունեցած արարողության ժամանակ փաստաթղթեր են փոխանակել․ հայտնում է TACC-ը։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։ Ճապոնիան առաջինն է տարածաշրջանում, որը նման համաձայնագիր է կնքել ԵՄ-ի հետ, ասել է Իվայան՝ նշելով, որ Ճապոնիա-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Ըստ ԵՄ դիվանագիտության ղեկավարի՝ այս համաձայնագրերը կամրապնդեն անվտանգությունը Եվրոպայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև կօգնեն կառուցել ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման վրա հիմնված ապագա: