«Վրացական երազանքը» հայտնել է ընդդիմության կողմից ընտրություններում ձայների գողության դեպքերի մասին
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմության կողմից ձայների գողության ավելի քան 80 դեպք է բացահայտել․ ճեպազրույցում հայտարարել է քաղաքական ուժի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Ես ձեզ կներկայացնեմ մի գծապատկեր, թե ինչպես են գողացել «Վրացական երազանքի» ձայները։ Մենք ունենք 81 հավաստի փաստ»,-ասել է նա:
Մդինարաձեն հավելել է, որ կուսակցությունն այսօր այդ նյութերը կներկայացնի դատախազություն և կոչ է արել վերահսկող մարմնին ուշադիր հետաքննել յուրաքանչյուր դեպք։