22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեզ այդպիսի «եվրոպական արժեքներ» պետք չեն․ Վրաստանը երբեք չի հրաժարվի ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքից․ «Վրացական երազանք» կուսակցություն

Մեզ այդպիսի «եվրոպական արժեքներ» պետք չեն․ Վրաստանը երբեք չի հրաժարվի ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքից․ «Վրացական երազանք» կուսակցություն

«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը երբեք չի հրաժարվի երկրում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքից, անգամ եթե այդ պարագայում ԵՄ անդամակցության գործընթացը մի քանի տարով հետաձգվի․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

«Եթե ԵՄ անդամակցության հարցում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը ժամանակավոր խոչընդոտ հանդիսանա, մենք այդ «եվրոպական արժեքները» հաշվի չենք առնի։ Ավելի լավ է՝ եվրաինտեգրումը 2-3 տարով հետաձգվի, բայց մենք երբեք, ընդգծում եմ՝ երբեք չենք չեղարկի ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։

Վրաստանի իշխանությունները եկող սերունդների արժանապատիվ, ավանդույթների վրա հիմնված ապագան ոչ մի դեպքում չեն ստորադասի քաղաքական մանր շահերին։

ԼԳԲՏ քարոզչությունը եվրոպական արժեք չէ։ Մենք այդպիսի Եվրոպա չենք ուզում և չենք էլ կարող պատկերացնել»,- հայտարարել է Մդինարաձեն։