QR ունես՝ երթևեկիր․ 100 դրամանոց ճգնաժամ՝ ավտոբուսում
Հասարակական տրանսպորտից օգտվելու համար այսուհետ պարտադիր պետք է ունենալ 100 դրամանոց, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնել։ Այս օրինագիծն ավելի վաղ էր ներդրվել, սակայն որոշ ժամանակ գործածելուց հետո նույն քաղաքապետարանը հետաձգեց դրա կիրառումը․ բողոքները շատ էին։ Հիմա էլ, կարծես, այդ առումով ոչինչ չի փոխվել։