Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը կազմակերպում է ընդունելություն 7-10 տարեկան
արցախցի տղաների եւ աղջիկների համար:
Հայոց մարդասիրական ճեմարանում ուսուցումն
անգլերենով է, բացառությամբ «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայրենագիտություն»,
«Հայոց պատմություն» եւ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաների:
Հնդկաստանում պաշտոնապես գրանցված և պետականորեն
ճանաչված հայկական դպրոցը Դելիի՝ հնդկական տասնամյա դպրոցական կրթության որակավորման
խորհրդի անդամ է և աշակերտներին լավագույնս պատրաստում է 10-րդ դասարանի ավարտական
քննություններին: Ճեմարանի կրթական ծրագիրն ու չափորոշիչները համապատասխանեցված են
Դելիի կրթական համակարգին:
Հայոց մարդասիրական ճեմարանում ուսումն անվճար
է: Դպրոցը հոգում է նաև աշակերտների Հնդկաստան ուղևորության, կեցության, սննդի, հագուստի
և բժշկական ծախսերը:
Ճեմարան ընդունելության համար ծնողները պետք
է իրենց զավակներից պահանջվող փաստաթղթերն անձամբ ներկայացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։
Մարդասիրական ճեմարանի 10-րդ դասարանը «լավ»
կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիները կարող են իրենց ուսումը ևս
2 տարի շարունակել Կալկաթայի Լա Մարտինիեր անգլիական ավագ դպրոցում: Վերոհիշյալ դպրոցում
աշակերտների ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի եւ բժշկական ծախսերն ամբողջապես
հոգում է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:
Լա Մարտինիեր դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանները
«լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիներին բացառիկ հնարավորություն
կընձեռնվի իրենց ցանկությամբ և ընտրությամբ, ինչպես նաև ճեմարանի տեսչության համաձայնությամբ,
Հնդկաստանի որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակելու կրթությունը,
ինչպես բակալավրիատում, այնպես և՝ մագիստրատուրայում: Ուսման ողջ ընթացքում հայ ուսանողներին
կտրվի կրթաթոշակ, բացի դրանից ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի և բժշկության
ծախսերն ամբողջությամբ կհոգա Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:
Ընդունելության համար պահանջվում են հետևյալ
փաստաթղթերը․
Անձնագիր,
Մկրտության վկայական,
Լուսանկար՝ 4 հատ (5 սմ x 5 սմ)․ լուսանկարի թվային տարբերակը հարկավոր է ուղարկել
[email protected] էլ․հասցեին՝ նշելով անունը
եւ ազգանունը:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարե՛ք
(010) 517 283 հեռախոսահամարով։
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել Մայր
Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, երկուշաբթիից ուրբաթ օրերին,
ժամը` 10:00-17:00։
Հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ:
Էլ․ փոստ՝ [email protected],
[email protected]
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին
հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել
https://www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy
ֆեյսբուքյան էջը։