23 Դեկ
2024
-1.4° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում

Հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում

Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային կայանում։

Հրդեհը բռնկվել է տանիքի հատվածից։ Հրդեհի վայրում աշխատել են Ախալքալաքիի և Նինոծմինդայի հրշեջ ծառայությունները։ Հրդեհի պատճառները դեռ  հայտնի չեն։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին սկսել է կառուցվել 2007 թվականին, իսկ գործարկվել է 2017 թվականին։