Ջուլիետա Ավանեսյանը` ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են չեմպիոնական ելույթները Լեհաստանում ընթացող Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնություններում:
Մ20 Եվրոպայի առաջնության +87 կգ քաշային ծանրորդների պայքարում Զուլիետա Ավանեսյանը պոկել է 108 կգ (փոքր ոսկե մեդալ) և հրել 127 կգ (փոքր ոսկե մեդալ): Երկամարտի 235 կգ արդյունքով Ավանեսյանը դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր: