
Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է Արցախի հայերին Փարիզի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ բանաձև
Քիչ առաջ Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն
ընդունել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն
շնորհելու վերաբերյալ» բանաձև։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Այս բանաձևով Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի
նկատմամբ Ադրբեջանի գործած շարունակական հանցագործությունները, այդ թվում նաև՝ սեպտեմբերի
19-ին սանձազերծված ռազմական ագրեսիան և արցախահայության դեմ իրականացվող իրականացվող
ցեղասպանական գործընթացը։
Ի հավաստումն Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի
ժողովրդին տրամադրվող աջակցության շարունակականության՝ նշված բանաձևի համաձայն արցախահայությանը
խորհրդանշական ձևով շնորհվում է նաև Փարիզի պատվավոր քաղաքացիություն։