Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև, որտեղ մոտեցող ձմռանն ընդառաջ վստահեցրել է, որ ուկրաինային տրամադրվող աջակցությունը կշարունակվի։
Բերբոքի այցի մասին նախապես չի հայտարարվել անվտանգության նկատառումներից ելնելով։ «Գերմանիան, աշխարհի բազմաթիվ գործընկերների հետ միասին, ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին», – Կիևում ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։
Նախարարը հիշեցրել է, որ Գերմանիան վերջերս ընդլայնել է այսպես կոչված ձմեռային պաշտպանության հովանոցը՝ լրացուցիչ 170 մլն եվրո հատկացնելով Ուկրաինային էներգետիկ աջակցության համար։
Նա անդրադարձել է նաև Գերմանիայի հակաօդային պաշտպանության նախաձեռնությանը։ «Յուրաքանչյուր հակաօդային պաշտպանության համակարգ կարևոր է», – ասել է Բերբոքը: Միևն Նա վստահեցրել է՝ Ուկրաինան «ավելի մոտ է ԵՄ-ին, քան երբևէ»: