26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան Փարիզում կներկայացնի սեփական արտադրության ռազմանավեր

Թուրքիան Փարիզում կներկայացնի սեփական արտադրության ռազմանավեր

Թուրքիան «Euronaval 2024» ռազմական տոնավաճառին ներկայացել է սեփական արտադրության ռազմանավերով։ Փարիզում անցկացվող տոնավաճառը մեկնարկել է նոյեմբերի 4-ին և ավարտվելու է նոյեմբերի 7-ին, գրում է Ermenihaber-ը։

Ռազմական տեխնոլոգիաներ արտադրող թուրքական STM ընկերությունը նույնպես կներկայացնի մի շարք ռազմանավեր, այդ թվում MILGEM ծրագրի շրջանակներում արտադրվող ռազմանավեր։

Մասնակիցներին կներկայացվի նաև Թուրքիայի առաջին ազգային սուզանավը՝ «STM500»-ը, որը մշակվել է STM-ի կողմից սեփական միջոցներով։

Կցուցադրվի նաև արտադրվելիք ռազմանավերի նախատիպեր։