22 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ողջունում եմ Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի խորհրդարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ողջունում եմ Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի խորհրդարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան իր X-ի իր միկրոբլոգում անդրադարձել
է Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին: 

«Երևանից ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի՝ Հռոմի կանոնադրությունը
վավերացնելու որոշումը, ինչը թույլ է տալիս, որ Հայաստանը դառնա միջազգային քրեական
դատարանի մասնակից պետություն:

Հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը խաղաղության
և կայունության պայմաններից մեկն է»,- գրել է նա։