
Ռուսաստանը դավաճանեց հայերին․ Շառլ Միշել
Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին․ հայտարարել է ԵԽ նախագահ
Շառլ Միշելը՝ Euronews-ին տված հարցազրույցում։
«Իրավիճակը պարզ է՝ ոչ ոք չի կարող դա չտեսնել․ Ռուսաստանը դավաճանեց
հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն հայտնեց, որ իր զինվորականները ներկա լինեն
և երաշխավորեն կայունությունն ու անվտանգությունը։ Մենք տեսնում ենք, որ այդ ռազմական
գործողությունը մեկնարկեց առանց ռուսական կողմի նվազագույն արձագանքի, որը դեպքի վայրում
էր՝ ի տարբերության ԵՄ-ի, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի»,-ասել է Միշելը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Արցախի հանրապետությունը
2024 թվականի հունվարի 1-ից դադարելու է գոյություն ունենալ, Միշելն ասել է․ «Ադրբեջանի
վրա մեծ պատասխանատվություն կա այս պահին, քանի որ իրենք են սկսել ռազմական գործողությունը։
Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի և միջազգային հանրության ուշադրությունը սևեռի
բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու հարցի վրա»։