26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետերի կալանավորման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել․ շուրջ 60 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետերի կալանավորման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել․ շուրջ 60 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` արտահայտելու իրենց բողոքը ընդդիմադիր կուսակցական քաղաքապետերին ձերբակալելու և նրանց փոխարեն իշխանական հոգաբարձուների նշանակման դեմ․ գրում է Ermenihaber

Ցույցերն իրականացվում են երկրի արևելյան հատվածում գտնվող Մարդին, Բաթման և Հալֆեթի քաղաքներում, որտեղ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից նշանակվել էին հոգաբարձուներ (դրածո):

Հարկ է նշել, որ նոյեմբերի 4-ին քաղաքապետարանների դիմաց տեղի ունեցած ցույցերին միջամտել է ոստիկանությունը և բիրտ ուժ կիրառել:

Նշվում է, որ ոստիկանութան կողմից օգտագործվել է պղպեղային գազ և ջրցան: Ընդհանուր առմամբ, ամենաքիչը ձերբակալվել է 60 մարդ, այդ թվում՝ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) և «Ժողովրդավարական շրջանների կուսակցության» ղեկավար շրջանակներ:

Ցուցարարների մեջ է եղել նաև «DEM» կուսակցական, Բաթմանի համանախագահ, կին քաղաքական գործիչ Գյուլիստան Շյոնուքը, ով թուրքական լրատվական «Bianet» գործակալության հետ զրույցում ասել է.

«Մենք այստեղ ենք լինելու, քանի դեռ այդ որոշումը չի չեղարկվել: Այստեղից և ոչ մի հետ քայլ չենք անելու»: