Անթույլատրելի ենք համարում ՀՖՖ ներկայացուցչի նման պահվածքը․ «Փյունիկ» ՖԱ-ը հայտարարություն է տարածել
«Փյունիկ» ՖԱ-ն վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի՝ Fast Sports-ի եթերում մեր ակումբի հասցեին հնչեցված վիրավորանքների ու ստերի հերթական տարափով, որոնք որևէ առնչություն չունեն իրականության հետ: Սա հերթական անգամ ապացուցում է, որ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել ու հուսալքվել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների ու կեղծիքի՝ ՀՖՖ ղեկավարության վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար:
Անթույլատրելի ենք համարում ՀՖՖ ներկայացուցչի նման պահվածքը, որը, նախ և առաջ արատավորում է ամբողջ հայկական ֆուտբոլի իմիջը։ Կոչ ենք անում ՀՖՖ փոխնախագահին կենտրոնանալ իր անմիջական պարտականությունների վրա, որոնց անբարեխիղճ կատարումն արդեն իսկ հանգեցրել է հայկական ֆուտբոլում չտեսնված աղետալի վիճակի:
Մենք վերահաստատում ենք համերաշխություն հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուական շարժումներին և պահանջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող ղեկավարության անհապաղ հրաժարականը: