Ադրբեջանի ռազմածովային ուժերը մարտավարական զորավարժություններ են անցկացրել
Ադրբեջանի ռազմածովային ուժերը մարտավարական զորավարժություններ են անցկացրել, որին մասնակցել են ռազմածովային ուժերի մարտական նավերի ջոկատը և ծովային հետևակայինները:
Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ զորավարժության հիմնական նպատակը «Ադրբեջանի դեմ սպառնալիքների կանխումն է», Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգետիկ ենթակառուցվածքների պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված գործողությունների իրականացումը, հատուկ նշանակության խմբերի հետ նավային մարտավարական խմբերի համատեղ գործունեության մշակումը։