Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի կազմը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ներկայացրել է 2024 թ. աշխարհի առաջնության մասնակից երկրների նախնական հայտերը:
Փաշիկ Ալավերդյանի գլխավորած Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցելու է 17 ծանրորդով՝ 11 տղամարդ, 6 կին։
Տղամարդկանց պայքարում հայտավորված են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Մնացական Աբրահամյանը եւ Անդրանիկ Կարապետյանը (երկուսն էլ 89 կգ-ում), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ 96 կգ), Արա Աղանյանը (102կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ +109 կգ)։
Սուրեն Գրիգորյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (109 կգ) պահեստայինում են։
Կանանց պայքարում կլինեն Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Իզաբելա Յայլյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Տաթեւ Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ)։
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեկտեմբերի 5-15-ը։