ՄԱԿ-ն ամփոփել է իր առաքելության` Արցախ կատարած այցի արդյունքները
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը մամուլի համար
հաղորդագրություն է տարածել, որտեղ ամփոփված են Արցախ ՄԱԿ-ի առաքելության այցի արդյունքները։
Հաղորդագրությունում նշվում է, որ այցի նպատակը տեղում իրավիճակը
գնահատելը և ինչպես Լեռնային Ղարաբաղում մնացած,
այնպես էլ այն լքած բնակիչների հումանիտար կարիքները գնահատելն էր։
Նշվում է նաև, որ Ստեփանակերտում «ՄԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել
են բնակիչների հետ», ծանոթացել են՝ ինչ վիճակ է առողջապահության ու կրթության ոլորտներում։
«Առաքելությունն ապշած էր այն հանգամանքից, թե ինչպես է տեղի
բնակչությունը հանկարծակի լքել իր տները, ինչը
նրանց նաև տառապանք է պատճառել»,- նշված է հաղորդագրությունում։
Համաձայն հայտարարության, ՄԱԿ առաքելությունը ընդգծում է կողմերի
միջև վստահության ամրապնդման անհրաժեշտությունը՝ գիտակցելով, որ դա ժամանակ ու համատեղ
ջանքեր է պահանջում։