Ստեփանակերտում անհայտ դիպուկահարը կրակ է բացել ռուս-ադրբեջանական պարեկային խմբի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
Ստեփանակերտում անհայտ անձի կողմից դիպուկահար զենքից
գնդակոծվել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային խումբը, զոհեր և վիրավորներ չկան։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում՝ Ստեփանակերտ քաղաքում անհայտ անձը դիպուկահար
զենքից կրակել է ռուս-ադրբեջանական միացյալ պարեկության ուղղությամբ, զոհեր և վիրավորներ
չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ ադրբեջանական կողմի և Ղարաբաղի
ներկայացուցիչների հետ հետաքննություն են անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում
է հաղորդագրության մեջ։