Նոր ատոմակայան կառուցող Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝
(ՄԱԳԱՏԷ) Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու
պահանջով։ Այս մասին գրում է TRT Haber-ը։
Դիմումի տեքստն այսօր ներկայացվել է թուրքական մեջլիսում։ Դրանում նշվում է, իբր Մեծամորի
Հայկական ատոմային էլեկտրակայանը «վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»։
«Ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելը Հայաստանի պատասխանատվության
տիրույթում է։ Այնուհանդերձ, հայկական ԱԷԿ-ը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ բավականին
հաճախ են բնական աղետներ տեղի ունենում։ Ատոմակայանը շատ մոտ է գտնվում մեր սահմանին,
շահագործվում է հին տեխնոլոգիաներով, այն սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»,-
նշված է Թուրքիայի դիմումի մեջ։