Ադրբեջանի կողմից այսօր բացված կրակի հետևանքով հայկական կողմը զոհ և վիրավորներ ունի
Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի
ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության
մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։
Զոհված զինծառայողն է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի
Քոչարյանը:
Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում,
տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: