Երևանի պնդումները կեղծ են․ Ղարաբաղը Ադրբեջանի մաս դառնալու որոշումը կայացվել է Փաշինյանի անմիջական մասնակցությամբ․ Լավրով
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս,
ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։ Այս մասին
հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը,
գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Կեղծ են Երևանից հնչող հայտարարությունները, թե նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
ստիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ղարաբաղը տալ Ադրբեջանին։
Համաձայնագրում ասվում է, որ Ղարաբաղը խաղաղապահ առաքելության պատասխանատվության ոլորտն
է, և ընդհանուր ըմբռնում կար, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը
շարունակվելու է», – ասել է Լավրովը։