Ռուսաստանը շուտով նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում, ԱՄՆ նոր վարչակազմն էլ շահագրգռված կլինի փոխել իր դեսպանին մեր երկրում․ Լավրով
Շուտով հայտնի կդառնա, թե ով է լինելու ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանը, նրա թեկնածությունը գրանցման փուլում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ընթացակարգերը շուտով կավարտվեն, ինչի մասին հավելյալ տեղյակ կպահվի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Լավրովը՝ հավելելով, որ Մոսկվան այս հարցում խոչընդոտներ չի ստեղծի։
«Մենք ելնում ենք նրանից, որ ԱՄՆ հանրապետական վարչակազմն էլ շահագրգռված կլինի նոր դեսպան նշանակել Ռուսաստանում»,- ասել է Լավրովը։
Այժմ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը Լինն Թրեյսին է, ով մինչ այդ ԱՄՆ դեսպանն էր Հայաստանում։