ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն ամփոփել է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները և հավաստիացրել է, որ հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի լիազորությունները խաղաղ կերպով կփոխանցի Դոնալդ Թրամփին։ Գործող նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ ընտրական համակարգը վստահության արժանի է։
«Սա տեսլականների մրցակցություն էր։ Չի կարելի սիրել երկիրը միայն այն ժամանակ, երբ հաղթում ես։
Վստահեցրել եմ ընտրյալ նախագահ Թրամփին, որ իմ աշխատակազմը կաշխատի նրա թիմի հետ ապահովելու իշխանության խաղաղ փոխանցումը: Դրան է արժանի ամերիկյան ժողովուրդը»,- նշել է նա։
Բայդենն արդեն հանձնարարել է իր վարչակազմին համագործակցել Թրամփի թիմի հետ՝ ապահովելու համար անցնցում և կարգավորված իշխանության փոխանցում։