Մոսկվան հույս ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի փչացնի կապերը Ռուսաստանի և Հայաստանի միջև. Լավրով
ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին
Երևանից հնչող հայտարարություններն ինքնիշխան ընտրություն են, սակայն Մոսկվան հույս
ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի փչացնի կապերը Ռուսաստանի և Հայաստանի միջև։
Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Իսկ եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից
և ՀԱՊԿ-ից, դա նրանց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։
Բայց ես ամեն դեպքում հույս ունեմ, որ դարեր շարունակ ռուս ժողովրդի… և հայ ժողովրդի
միջև գոյություն ունեցող կապերը չեն կարող ոչնչացվել որևէ ժամանակավոր վարչակազմի կողմից»,
– ասել է նա լրագրողներին՝ Валдай միջազգային քննարկման ակումբի հանդիպումից հետո: