28 Դեկ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ ղեկավարները 2 տարով երկարաձգել են ուկրաինացի զինվորականների վերապատրաստման առաքելության մանդատը

ԵՄ ղեկավարները 2 տարով երկարաձգել են ուկրաինացի զինվորականների վերապատրաստման առաքելության մանդատը

ԵՄ ղեկավարները Բուդապեշտի գագաթնաժողովում երկու տարով երկարաձգել են Ուկրաինայի համար զինվորականների վերապատրաստման առաքելության մանդատը և դրան հատկացրել 409 միլիոն եվրոյի չափով բյուջե. ասված է Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ:

«Եվրոպական խորհուրդը հաստատել է Ուկրաինային Եվրամիության ռազմական աջակցության առաքելության մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը երկարաձգելու որոշումը և դրան հատկացրել է 409 միլիոն եվրոյի բյուջե», – նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԵՄ ռազմական օգնության առաքելությունը կհամագործակցի ՆԱՏՕ-ի, մասնավորապես, Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի անվտանգության աջակցության և վերապատրաստման նախաձեռնության հետ, և վերջինիս հետ կփոխանակի տեղեկատվություն «թափանցիկ, փոխադարձ և ներառական կերպով։