Աշխարհահռչակ հայ տնտեսագետ, նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն Ստամբուլում անցկացված «Brand Week» միջոցառմանը ելույթ ունենալու նպատակով մեկնել էր Թուրքիա։
Այս ընթացքում Աճեմօղլուն հյուրընկալվել է թուրք լրագրող Ֆաթիհ Ալթայլըի «Youtube»-յան ծրագրին։
Ալթայլըն, այս հարցադրումն անելն անխուսափելի համարելով, ասել է․ «Թուրքական տնտեսության ամենակարևոր խնդիրը ո՞րն է»։
Հարցին ի պատասխան՝ Աճեմօղլուն նշել է իրավական համակարգը և կրթությունը՝ ընդգծելով հարգալից դատական համակարգի ձևավորումը որպես պայման, իսկ կրթության վերանայումը՝ որպես անհրաժեշտություն։
«Առանց մրցակցությանը բաց, ազատ մտածելուն միտված կառուցվածքով, արհեստական բանականությունը ճիշտ օգտագործել իմացող և նորությունների համար բաց և, կրկին ասեմ, ազատ մտածելակերպով կրթական համակարգի ստեղծման Թուրքիայի տնտեսությունը կայուն կերպով ուղղել հնարավոր չէ»։
Լրագրողի մեկ այլ «Եթե որպես նույն կրթությունը, նույն գիտական աստիճանը ունեցող նույն Տարոնը աշխատեիք Թուրքիայում, կկարողանայի՞ք ստանալ Նոբելյան մրցանակ» հարցին պատասխանելիս՝ ընդգծել է․
«Չէի կարողանա ստանալ։ Որվեհետև թուրքական համալսարաններն ազատ չեն։ Եթե մի գիտության մարդու ասեք, թե ինքը ինչ պետք է անի, այդ գիտական մարդը Նոբելյան-մոբելյան վերցնել չի կարող»։