Աջափնյակի թաղապետը դադարեցնում է լիազորությունները
Աջափնյակի վարչական ղեկավար Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հաստատել է՝ այսօրվանից դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները։
«Այս տարիներին կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում:
Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին, վստահության և աջակցության համար»,- գրել է Բաբինյանը։