04 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձանց թվում 29 հազար երեխա կա․ ՅՈՒՆԻՍԵՖ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձանց թվում 29 հազար երեխա կա․ ՅՈՒՆԻՍԵՖ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձանց թվում 29 հազար երեխա կա․ ասված է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարության մեջ։

«2023-ի սեպտեմբերի 29-ի դրությամբ 98 625 մարդ ստիպված է եղել լքել այն տարածքները, որոնք տուժել են վերջին ռազմական գործողություններից: Նրանցից մոտ 29 000-ը երեխաներ են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծել է անվտանգ տարածք Գորիսում, որտեղ ամեն օր ընդունվում են մոտ 300 երեխաներ և նրանց ծնողները»,- հայտնել են միջազգային կազմակերպությունից։

Նշենք, որ ՀՀ կառավարության հայտնած վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 100 514 մարդ։