ՌԴ-ն պատրաստ է լսել Թրամփի առաջարկները ուկրաինական հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ
Ռուսական կողմը պատրաստ է լսել ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները՝ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ։
Նշել են նաև, որ այս խնդրի պարզ լուծում չի կարող լինել։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք չափազանց զգույշ, պատասխանատու և ուշադիր ենք մոտենում այս հարցում երկրների կողմից առաջարկվող ցանկացած գաղափարի»,- ասել է նա: