
Ստեփանակերտում կկայանա Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա
այսօր՝ Ստեփանակերտում. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ ադրբեջանցի պատգամավորի
հղումով։
Արցախյան կողմից բանակցություններին մասնակցում
են Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ
Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի
տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։
Ադրբեջանական կողմը ներկայացնում է պատգամավոր
Ռամին Մամեդովը, որն Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու էր նշանակված:
Նա ծնունդով Մարտակերտից է։