26 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի ՀՕՊ-ը խոցել է 70 ուկրաինական ԱԹՍ

Ռուսաստանի ՀՕՊ-ը խոցել է 70 ուկրաինական ԱԹՍ

Նոյեմբերի 10-ի առավոտյան ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը ուկրաինական 70 անօդաչու թռչող սարքեր են խոցել, որոնցից գրեթե կեսը՝ Մոսկվայի մարզի տարածքում․ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Մոսկվայի ժամանակով ժամը 7։00-ից մինչև 10։00-ն ընկած ժամանակահատվածում կասեցվել է Կիևի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը։ Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են 70 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր՝ 34-ը՝ Մոսկվայի շրջանի, 14-ը՝ Բրյանսկի շրջանի, յոթը՝ Օրյոլի և Կալուգայի շրջանների, վեցը՝ Կուրսկի շրջանի և երկուսը` Տուլայի շրջանի տարածքի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։